Մշտատև առաջնորդություն

Մշտատև առաջնորդություն

12.12.2025 | 21:59

Կատարյալ ուրախություն է զգալ մշտատև առաջնորդության ուրախությունը:

Խնդությունն այն վստահության, երբ գիտեք, որ ձեր կյանքի յուրաքանչյուր մանրամասնը ծրագրված է Իմ կողմից, նախատեսված է սիրով ու խնամքով, ձեր ամեն քայլը անելիս Իմ առաջնորդությանը սպասեք:

Սպասեք, որ ճանապարհ ցույց տրվի:

Այս դեպքում կյանքի ողջ պատասխանատվությունը վերցվում է ձեր վրայից:

Իրոք, մեծ ուրախություն է զգալ, որ այսքան ազատ եք, և միաժամանակ ամեն ինչ այսքան հրաշալիորեն ծրագրված է ձեզ համար:

Ինչ հրաշալի է, երբ կյանքը կառավարվում է Աստծո կողմից: Այսպիսի իրադրության մեջ լինելով մտածել, որ այս կամ այն բանը հնարավոր չէ կատարել, հավասար է, որ ասեք, թե այս կամ այն բանը Ես չեմ կարող կատարել: Այսպես մտածել, նշանակում է ուրանալ Ինձ:

Մեկնաբանություններ

Leave a Comment