Տավուշի մարզում հրդեհ է բռնկվել, մեքենան վերածվել է մոխրակույտի, վիրավոր կա


Հասարակություն


Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Աղբյուրի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Բերդի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները մարել են Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Արարատ Վ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Հրդեհի հետևանքով վարորդը դիմել է «Բերդ» բժշկական կենտրոն՝ բուժօգնության։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 


Leave a Comment