ԱՄՆ ներկայացուցիչները կարող են մասնակցել Ուկրաինայի հարցով հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին Եվրոպայում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտարարել է՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Նրանք ցանկանում են, որ մենք մասնակցենք։ Եվ մենք կմասնակցենք շաբաթ օրը Եվրոպայում կայանալիք հանդիպմանը, եթե կարծենք, որ արդյունքների հասնելու լավ հնարավորություն կա։ Մենք չենք ուզում շատ ժամանակ վատնել։ Մենք ուզում ենք լուծել հակամարտությունը և ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը)», – ասել է նա։