ԱԱԾ-ն ինչո՞ւ է բացահայտում հոգևորականների անձնական կյանքը. հանցագործության մասին հաղորդում

Ինչու՞ է Ազգային անվտանգության ծառայությունը օգնում Փաշինյանի հակաեկեղեցական արշավին, եթե Փաշինյանը վստահեցնում է, որ ոչ թե որպես վարչապետ, այլ շարքային հավատացյալ է ձեռնարկել եկեղեցու, իր բառերով, բարենորոգման պրոցեսը: Փաշինյանը՝ չի հերքել, որ ԱԱԾ-ն ներգրավված է այդ գործընթացում, իսկ նրա թիմակից Լիլիթ Ստեփանյանը հասկացրել է, որ ԱԱԾ-ն հոգևորականներին վարկաբեկող նյութեր է հավաքել ու դրանք հիմա Փաշինյանի ձեռքին են: Լրագրող Բորիս Մուրազին հանցագործության մասին հաղորդում է ներկայցրել այս դեպքով: Ըստ նրա՝ Ստեփանյաննը պետք է հարցաքննվի, ԱԱԾ-ն էլ պարզաբանի, թե ինչո՞ւ է հոգևորականների անձնական կյանքի մասին տեղեկություններ տալիս Փաշինյանին:

 

Leave a Comment