Պենտագոնի ղեկավարը բանակի նախարարին հեռացրել է Ուկրաինայի հարցով բանակցություններից

https://arm.sputniknews.ru/20251212/pentagvoni-ghekavary-banaki-nakhararin-heracrel-e-ukrainaji-harcvov-banakcutjunneric-96841846.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/1d/85236432_89:0:1512:1067_1920x0_80_0_0_cb020d11cde6301904b08932fc8b0427.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

փիթ հեգսեթ, ամն, ուկրաինա, բանակցություն, բանակցային գործընթաց

փիթ հեգսեթ, ամն, ուկրաինա, բանակցություն, բանակցային գործընթաց

Բաժանորդագրվել

Պարբերականի տվյալներով` Դրիսկքոլը պետք է կրկին այցելեր Ուկրաինա` բանակցությունները շարունակելու համար։

ԵՐԵՎԱՆ,12 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը բանակի նախարար Դեն Դրիսքոլին հեռացրել է Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ բանակցություններին մասնակցելուց` համարելով, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Այս մասին հայտնում է Telegraph թերթը` հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակման մեջ նշվում է, որ Հեգսեթի կարծիքով` Դրիսքոլը «չափն անցել է», և Պենտագոնի «ավելի ու ավելի պարանոյիդ» ղեկավարը որոշել է «խաղաղեցնել» նրան, քանի որ բանակի նախարարի գործողությունները չափազանցված է համարել:

Պարբերականի տվյալներով` Դրիսքկոլը պետք է կրկին այցելեր Ուկրաինա` բանակցությունները շարունակելու համար, ինչպես նաև մասնակցեր դեկտեմբերի 1-ին Փարիզում կայացած հանդիպմանը, սակայն դա տեղի չի ունեցել: Ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաները Դրիսքոլի բացակայությունը գնահատում են որպես ԱՄՆ վարչակազմի ներսում բանակցային գործընթացի վերահսկողության համար պայքարի նշան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հրավեր է ստացել մասնակցելու դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում սպասվող բանակցություններին, որտեղ պետք է հանդիպեն ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Սպիտակ տան ներկայացուցիչ Աննա Քելլին ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է մասնակցել բանակցություններին միայն այն դեպքում, եթե խաղաղության համաձայնագրի կնքման իրական հեռանկար հայտնվի, և եթե մասնակցությունն արդարացված համարվի ժամանակ ծախսելու տեսանկյունից:

Leave a Comment