Սպերցյանը գերազանցում է մեր առաջնության մակարդակը. Գասիլին

«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Գասիլինը «Матч ТВ»-ի եթերում հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր խաղամակարդակով արդեն գերազանցում է Ռուսաստանի Պրեմիեր լիգան, և հայ ֆուտբոլիստի համար ժամանակն է կարիերան շարունակել Եվրոպայում։ Այս մասին գրում է Արմսպորտը։

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է Ռուսաստանի առաջնության 18 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

«Կրասնոդարը» վաստակել է 40 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Leave a Comment