Արդեն 177 օր կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի գործով սկանդալային բացահայտումներ են արել նրա փաստաբաններն այսօր: Բարերարի պաշտպանական թիմը, որ շարունակ քննիչների անգործությունից է դժգոհում, հայտարարել է, որ ճնշումներ կան ոչ միայն դատավորների այլև փորձագետների վրա: Իրավապահները այն լեզվաբանի տունն են խուզարկել, որը կոչ, առավել ևս բռնության կոչ չի նկատել Սամվել Կարապետյանի հայտնի՝ «Եկեղեցու պաշտպանությանը մասնակցելու ենք մեր ձևով» հայտարարության մեջ:
Փաստաբանները նաև աննախդեպ խայտառակություն են անվանում այն, որ վերաքննիչ դատարանը մերժել է նրանց բողոքը ու չի բեկանել կալանքը երկարաձգելու Հակակոռուպցիոն դատարանի վերջին որոշումը: