Ջրանջատում Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի բնակիչները դեկտեմբերի 11-ին ապօրինաբար ներխուժել են «Վեոլիա Ջուր« ընկերությանը պատկանող «Ակունք» ջրաղբյուրի տարածք և կատարել կամայական գործողություններ: Դրա հետևանքով երեկ Վարդենիս քաղաքի մի շարք փողոցներում դադարեցվել էր  ջրամատակարարումը:

«Նմանատիպ գործողություն կատարվել է նաև այսօր՝ դեկտեմբերի 12-ին, որի հետևանքով ժամը 15:30-ից մինչ այժմ դադարեցված է Վարդենիս քաղաքի՝ Երիտասարդության, Հ. Արզոյան, Համբարձումյան, Ազգալդյան, Ռոմանի և Շահումյան փողոցների ջրամատակարարումը: 

Այս պահին ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ խնդրի կարգավորման և ջրամատակարարման վերականգնման համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment