Ձերբակալվել է 4 անձ․ մեղարդվում են մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։

Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։

 

Leave a Comment