«Մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ կասկածվող 4 անձ է ձերբակալվել». Նարեկ Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է. «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե»:

Leave a Comment