Սպերցյանը գերազանցեց Ռուսաստանի Պրեմիեր լիգան, ժամանակն է, որ նա խաղա Եվրոպայում. Գասիլին

«Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսեյ Գասիլինը Матч ТВ-ի եթերում հայտարարել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղամակարդակով արդեն գերազանցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգան, և ժամանակն է, որ հայ ֆուտբոլիստը կարիերան շարունակի Եվրոպայում:

Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: «Կրասնոդարը» վաստակել է 40 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

«Սպերցյանն արդեն երկար տարիներ կայուն բարձր մակարդակ ունի։ Կարծում եմ՝ նա արդեն գերազանցել է մեր առաջնության մակարդակը և պետք է տեղափոխվի Եվրոպա»,- նշել է Գասիլինը։

Նոյեմբերին Էդուարդ Սպերցյանը դարձել է Հայաստանի հավաքականի նոր ավագը:

Leave a Comment