Ժամանակավոր արգելք է սահմանվում ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
«2026 թ. հունվարի 5–ից մինչև 2026 թ. հուլիսի 5-ը ներառյալ ՀՀ–ից ժամանակավոր կարգելվի ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվեց Կառավարության նիստի ժամանակ։
Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ–ում շրջակա միջավայրի պահպանության մակարդակի բարձրացումով՝ մասնավորապես առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերն անարգել մթնոլորտային օդ արտանետումը նվազեցնելու մասով, ինչպես նաև ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը կանխելու անհրաժեշտությամբ»: