Հաստատվել է ՄԿՈՒ մասնագետների ատեստավորման ժամանակացույցը


ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների:


Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 2025 թվականի ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին.


Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝


  • Ագրոնոմիա

  • Ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում

  • Անասնաբուժություն

  • Ավտոմատացված համակարգեր

  • Գրաֆիկա

  • Ծրագրավորման հիմունքներ

  • Վեբ

  • Ցանցեր-1

  • Ցանցեր-2,


դեկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝


  • Խոհարարություն

  • Հանրային սննդի սպասարկում և արտադրություն

  • Հրուշակագործություն, հացաթխում, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրություն

  • Ոսկերչություն

  • Տեքստիլ:


Ատեստավորման օրը մանկավարժական աշխատողն ատեստավորման կենտրոն պետք է ներկայանա նշված ժամից 45 րոպե առաջ՝ իր հետ ունենալով ԳԹԿ-ի կողմից իրեն նախապես ուղարկված անցաթուղթը և անձը հաստատող փաստաթուղթը: Մանկավարժական աշխատողների մուտքը կենտրոն սկսվում է ատեստավորման կենտրոնի ղեկավարի հրահանգով:


ԳԹԿ-ի կողմից ծանուցումներ են ուղարկվել գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային փոստի հասցեներին։

Դիտումների քանակ1

Leave a Comment