Իսրայելը գրոհել է «Հեզբոլլահի» մարզաճամբարը Լիբանանի հարավում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Իսրայելական զորքերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ» շիական կազմակերպության մարզաճամբարին Լիբանանի հարավում։ Այս մասին տեղեկացրել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը թելեգրամ-ալիքում։

«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ը հարձակվել է վարժական եւ կրթական համալիրի վրա, որն օգտագործվում էր «Հեզբոլլահի» «Ռադվան» հատուկ նշանակության ջոկատի կողմից՝ մարտիկներին մարզելու համար»,- նշվել է հրապարակման մեջ։

Մամուլի ծառայությունը հայտնել է, որ համալիրն օգտագործվել է կրակոցների եւ տարբեր զենքերի օգտագործման վարժանքների համար՝ «ՑԱԽԱԼ-ի զինվորների եւ իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական հարձակումներ պլանավորելու եւ իրականացնելու» համար։

Բացի այդ, իսրայելական զինվորականները հարվածներ են հասցրել «Հեզբոլլահի» այլ թիրախների հարավային Լիբանանի մի քանի շրջաններում։

Դեկտեմբերի 9-ի գիշերը ՑԱԽԱԼ-ը նաեւ մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանում գտնվող շիական կազմակերպության ռազմական թիրախներին։

Դեկտեմբերի սկզբին Լիբանանը եւ Իսրայելը բանակցություններ են վարել, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է «Հեզբոլլահի» զինաթափման հարցը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment