Հուսով եմ՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ. Տոկաև


Ղազախստանի նախագահը Աշխաբադում անցկացվող «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ «Մեր կարծիքով՝ կողմերի միջև խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի, այն լայն հեռանկարներ է բացում տարածաշրջանում և դրանից դուրս բազմակողմանի գործակցության համար»,- շեշտել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Երևանի ու Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը կերաշխավորի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը։


Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

Leave a Comment