Թուրքական առաջատար պաշտպանական ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել Ադրբեջանում

Քաղաքականություն

12.12.2025 | 17:35

Թուրքիայի առաջատար ընկերությունը սկսել է գործունեություն ծավալել Ադրբեջանում։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը։

«Բարեկամական և եղբայրական Ադրբեջանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռնարկված կոնկրետ և ռազմավարական քայլերի ցուցիչ՝ Makina ve Kimya Sanayii Anonim Şirketi (MKE)-ն Ադրբեջանում հիմնադրել է «Makina ve Kimya Azerbaijan (MKA)» անվամբ ձեռնարկություն, որը ընկերության առաջին արտասահմանյան մասնաճյուղն է», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Այն թուրքական խոշոր պետական ​​կորպորացիա է, որը մասնագիտանում է պաշտպանական արտադրանքի արտադրության մեջ և Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի հիմնական խաղացողներից է:

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment