12 դեկտեմբերի 2025 – 15:52 AMT
PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 11–ին Երևանում կայացած Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղից հետո, որտեղ «Լեգիան» պարտվել է «Նոային», մի խումբ լեհ երկրպագուներ անկարգություններ են սկսել Երևանում՝ Վերնիսաժի հատվածում։
ՆԳՆ-ից ասել են, որ դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժի մոտ Լեհաստանի երկրպագուները կոտրում են ամեն ինչ, հայտնում է «Փաստինֆոն»։
«ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդաիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի 17 քաղաքացի»,- ասել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ Վերնիսաժում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել, հայտնում է Aysor.am-ը։
Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիր «Նոան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով կարողացել է կամային հաղթանակ տանել Լեհաստանի փոխչեմպիոն «Լեգիայի» նկատմամբ՝ գործնականում ապահովելով փլեյ-օֆֆի ուղեգիրը։