12 դեկտեմբերի 2025 – 16:41 AMT
PanARMENIAN.Net – Բեռնափոխադրումներով զբաղվողGlobbing-ն այն բացառիկ ընկերություններից մեկն է, որն ընտրվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Blue Ribbon ծագրի անդամակցության համար։
Այս ծրագիրը նպատակ ունի աջակցել բարձր զարգացման պոտենցիալ ունեցող ընկերություններին, որոնք ձևավորում են տեղական և տարածաշրջանային տնտեսությունը և նպաստում ոլորտի զարգացմանը։
Ծրագրի շրջանակում ընտրված ընկերությունները ստանում են ինտենսիվ, հատուկ մշակված խորհրդատվական աջակցություն, ինչպես նաև այլ տեխնիկական աջակցման և ֆինանսավորման հնարավորություն, որը խթանում է կայուն և արագ աճը, զարգացումն ու երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացումը։
Գլոբբինգի հիմնադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը նշել է. «Շատ ուրախ ենք սկսել նոր միջազգային համագործակցություն ՎԶԵԲ-ի հետ։ Սա կարևոր քայլ է մեր միջազգային զարգացման և ընդլայնաման համար։ Վստահ ենք, որ այս համագործակցության հստակ արդյունքները տեսանելի կլինեն շատ մոտ ապագայում»։
ՎԶԵԲ-ը համագործակցում է Globbing-ի հետ՝ ստեղծելով համատեղ գործողությունների պլան։ Այն սահմանում է աջակցման ոլորտները, առաջնահերթությունները և առաջիկա հինգ տարիների հստակ քայլերը։
Blue Ribbon ծրագրին մասնակցությունը տալիս է նաև ֆինանսավորման, նորարարական նախագծերի և Globbing-ի միջազգային ներկայության ընդլայնման մեծ հնարավորություններ։
Ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ։