12 դեկտեմբերի 2025 – 17:06 AMT
PanARMENIAN.Net – GALLUP International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է հարցման արդյունքները, որն իրականացվել է նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում:
Հարցման մասնակիցների 81․8%–ը դրական է գնահատել բանակը, 77․7%–ը՝ եկեղեցու գործունեությունը, հայտնում է Aravot.am-ը։
«Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ ինստիտուտներին» հարցին 63,4 %-ը պատասխանել է, որ լիովին հավանություն է տալիս ՀՀ բանակին, 18․4%-ը նշել է, որ ավելի շուտ հավանություն է տալիս: Ընդհանուր առմամբ՝ 81․8%-ը դրական է գնահատել ՀՀ բանակը»,-ասել է Նավասարդյանը։
Հարցվածների 63․3 տոկոսը լիովին հավանություն է տվել Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը, իսկ 14․4 տոկոսը՝ «ավելի շուտ հավանություն»։ Այդպիսով՝ եկեղեցու գործունեությունը դրական է գնահատել 77․7 տոկոսը։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալ Մայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։ Նոյեմբերի 29–ի նոր հայտարարությամբ նրանք պահանջել են նաև, որ կաթողիկոսը հանգստի գնա։