Որոշ տարածաշրջաններում ձյուն է և մառախուղ. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով


Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Արարատի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Ինչպես հայտնել է Ճանապարհային դեպարտամենտը, Մասիսի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորվում է լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

118 դիտում

Leave a Comment