Չաբի Ալոնսոն մոտ է «Ռեալից» հեռացվելուն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն մոտ է զբաղեցրած պաշտոնից հեռացվելուն։

AS-ը գրում է, որ իսպանացի մասնագետը կարող է հառացվել նույնիսկ այն դեպքում, եթե «Արքայական ակումբն» Իսպանիայի առավելության առաջիկա տուրում հաղթի «Ալավեսին»։ Ըստ աղբյուրի՝ Ալոնսոյի հեռացումը միայն ժամանակի հարց է։

Չաբի Ալոնսոն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Ռեալը», որը Լա լիգայի 16-րդ տուրից հետո երկրորդ տեղում է և 4 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային», իսկ Չեմպիոնների լիգայի 6 խաղից հետո 12 միավորով 7-րդն է։

Մադրիդ վերադառնալուց առաջ նախկին ֆուտբոլիստը 3 տարի գլխավորում էր Լևերկուզենի «Բայերը»։

Leave a Comment