Եվրոպան «ամենալուրջ միջազգային խնդիրն» է․ Die Zeit



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպան ներկայացնում է «ամենալուրջ միջազգային խնդիրը» և՛ Վլադիմիր Պուտինի, և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Երկու առաջնորդներն էլ բացասական կարծիք ունեն Եվրամիության մասին, գրում է գերմանական Die Zeit հրատարակության սյունակագիր Մայքլ Թումանը։

Լրագրողի խոսքով՝ ԵՄ-ն «մարմնավորում է այն ամենը, ինչը դուր չի գալիս թրամփիստներին և պուտինիստներին»։

«Հետևաբար, Եվրոպան ներկայումս ամենալուրջ միջազգային խնդիրն է Թրամփի և Պուտինի համար», – եզրափակել է նա։

Սյունակագրի կարծիքով՝ Պուտինը Թրամփի համար օրինակ է ծառայում նրա գլխավոր աշխարհաքաղաքական նախագծում՝ ստեղծելով ԱՄՆ-ի գլխավորած «Արևմտյան կիսագունդ», որը բաղկացած է Հյուսիսային և Հարավային Ամերիկայից։

Լրագրողը նաև կարծում է, որ ստորագրելով ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը՝ «Թրամփը հստակեցրել է», որ աջակցում է Պուտինի աշխարհայացքին։



Leave a Comment