«Վերնիսաժի» մոտից ոստիկանություն է տարվել 17 լեհ երկրապագու


Սպորտ


Դեկտեմբերի 12-ին, ժամը 00։27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի երկրպագուները անկարգություններ են անում։ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու կասկածով ձերբակալվել և ոստիկանություն է տեղափոխվել Լեհաստանի 17 քաղաքացի։ 

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, երեկ Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրում «Լեգիայի» պարտությունից հետո լեհ երկրպագուները խուլիգանական վարքագիծ են դրսևորել Երևանում՝ Վերնսիաժի հատվածում կոտրելով ամեն ինչ։ Դեկտեմբրի 12-ին ժամը 00․27-ին ահազանգ է ստացվել, որ «Վերնիսաժի» մոտ Լեհաստանի Հանրապետության երկրպագուները կոտրում են ամեն ինչ։ 

«ՀՈԳՎ Կենտրոնական բաժնից մեկնած հերթապահ խմբի և ոստիկանության գվարդաիայի ծառայողները Խանջյան փողոցից հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերունք դրսևորելու և խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հինավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Լեհաստանի Հանրապետության 17 քաղաքացի»,- նշել են ՆԳՆ-ից՝ հավելելով, որ կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։


Leave a Comment