Aurora News | Պեսկովը մանրամասներ է հայտնել Պուտին-Էրդողան հանդիպումից

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ընթացքում քննարկել են ուկրաինական հարցերը։

«Առաջնորդները քննարկել են նաև ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների հետ «մեծածավալ խարդախություն» կատարելու մտադրությունը։ Երկու կողմերն էլ համաձայնել են, որ եվրոպացիների նման անխոհեմ գործողությունները կհանգեցնեն միջազգային ֆինանսական համակարգի փլուզմանը»,- ասել է Պեսկովը:

Հավելենք` Թուրքմենստանում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների պատվիրակությունները: Այն տևել է 40 րոպե, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում։ Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները լքել են բանակցային սենյակը։

Leave a Comment