«Գելափը» նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հարցումներ է իրականացրել քաղաքացիների շրջանում։
Որքանո՞վ եք հավանություն տալիս հետևյալ քաղաքական գործիչներին/ինստիտուտներին հարցին քաղաքացիները պատասխանել են այսպես.
ՀՀ բանակ՝ 63.4 տոկոսը նշել է, որ լիովին հավանություն է տալիս, 18.4 տոկոսը՝ ավելի շուտ հավանություն է տալիս։ Ընդհանրապես հավանություն չեմ տալիս՝ 9.2 տոկոս։
Ընդհանուր առմամբ՝ 81.8 տոկոսոը դրական է գնահատել ՀՀ բանակին։
Հայ Առաքելական եկեղեցի՝ 77,7%-ը դրական տիրույթում է գնահատել։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ՝ Գագիկ Ծառուկյանին դրական գնահատական է տվել 68 %-ը։
«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, գործարար և բարերար Սամվել Կարապեյանին դրական գնահատական է տվել 53,9%-ը։
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին դրական գնահատական է տվել 50,5%-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 38 %-ը։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի վերաբերյալ հարցվածներից 27.1 տոկոսը նշել է, որ չի ճանաչում։