ՀՀ իշխանությունները որոշել են համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը գործարկել նախատեսվածից շուտ, խորհրդարանում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ օրենքn ուժի մեջ կմտնի ստորագրմանը հաջորդ օրը, իսկ ապահովագրական փաթեթները կսկսեն գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին վճարումները կհանվեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձերից և կփոխանցվեն մինչև հունվարի 20-ը։
Նրա խոսքով՝ 2026 թվականը կլինի համակարգի գործարկման և փորձարկման ժամանակահատվածը։ Առաջին մի քանի ամիսների ընթացքում իշխանությունները կհետևեն համակարգին և անհրաժեշտության դեպքում կփոփոխեն օրենսդրությունը։
