ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Ոնց մեծ մասը, նենց էլ ես կանեմ, եթե Փաշինյանը նախաձեռնի Վեհարանի դեմ հավաք: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Այգեշատի համայնքապետ Արտակ Եղիազարյանը։
«Ես գրեթե միշտ եմ պատարագներին ներկա լինում, այնպես որ այս կիրակի էլ նույն կերպ մասնակելու եմ պատարագին, ոչ մի արտառոց բան չկա։ Ես խնդիր չեմ տեսնում, ես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, միշտ էլ մասնակցում եմ պատարագներին»,- ասաց նա։
Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում, երբ պատարագի ժամանակ զեղչվում է Վեհափառ հայրապետի և թեմակալ առաջնորդի անունները, համայնքապետը նշեց, որ խնդիր չի տեսնում դրա մեջ։
«Մեր քահանան շատ կրթված, լավ անձնավորություն է, չեմ կարծում, որ ինչ որ բան կփոխի»,- ասաց նա։
Խոսելով Վեհարանն ազատելու Փաշինյանի կոչերից համայնքի ղեկավարն ասաց․ «Ինչպես մեծամասնությունը, այնպես էլ ես։ Ես մի բան գիտեմ, եթե խնդիր կա, դա պետք է լուծվի»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 14-ին, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի սուրբ և անմահ պատարագի:
Մանրամասները՝ տեսանյութում։
—00—ԼԱ