Գրիգորյան Մհերն օգնելու է, որ Ադրբեջանն ավելի լավ զինվի



Նիկոլի տեղակալ Գրիգորյան Մհերը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ. օրերս Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաև Շահինի հետ քննարկել է Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական պայմաններին համապատասխան:

Այն, որ վաղ թե ուշ Նիկոլը սրան հանգելու էր, կասկածից վեր էր. Արցախը նվիրեց, որ Բաքուն մեզ վրա էներգակիրներ ծախի ու հարստանա, հարստանա,ո ր շատ զենք գնի, է՛լ ավելի զինվի մեր փողերով ու հարմար առիթի դեպքում Հայաստանի առնվազը կեսը գրավի: Ի՞նչ է անում Հայաստանը: Հայատանը ոչ թե դիվերսիֆիկացման քաղաքականութուն է վարում իրականում, ինչպես կարող է թվալ միամիտներին, այլ աստիճանաբար փորձելու է ռուսական էներգակիրները փոխարինել ադրբեջանականով, որպեսզի թուրք-ադրբեջանական տանդեմի վերահսկողությունը մեր նկատմամբ անվերապահ լինի: Խոզի կերից հետո նավթի թեմա զարգացնելու հիմնական նպատակը Հայաստանն Ադրբեջանի կցորդ դարձնելն է, ինչը ՔՊ-ականները, իհարկե, կներկայացնեն որպես խաղաղության առհավատչյա. Նիկոլը չէ՞, որ հայտարարում է՝ բանակն էական դեր չունի Հայաստանի անվտանգության երաշխավորման հարցում: Էականը, փաստորեն, ադրբեջանի նավթն է:

Իսկ թե ինչ իրական ռիսկեր է այս ամենն իր մեջ պարունակում, պարզ է. առաջանալու է կախվածութուն մի երկրից, որի ռազմավարական նպատակը Հայաստանի ոչնչացումն է, Հայաստանը ժամանակի ընթացքում կանգնելու է էնէրգետիկ ինքիշխանության կորստի առաջ, տարածաշրջանային հավասարակշռությունն առհասարակ վերանալու է ի օգուտ Ադրբեջանի: Հայ հասարակության ներսում առաջանալու է հոգեբանական լարվածություն ու թերարժեքության բարդույթ, որն օգնելու է Նիկոլին ու Իլհամին՝ Արցախի թեման հավերժորեն փակելու ու հայ ժողովրդին վերջնականապես ծնկի բերելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment