https://arm.sputniknews.ru/20251212/veraqnnich-datarany-verahastatec-erevanum-karmir-gtseri-tankacumn-iravachap-chi-eghel-96823565.html
Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Երևանում կարմիր գծերի թանկացումն իրավաչափ չի եղել
Վերաքննիչ դատարանը վերահաստատեց՝ Երևանում կարմիր գծերի թանկացումն իրավաչափ չի եղել
Sputnik Արմենիա
Երևանի ավագանու անդամները բողոքարկել էին Երևան քաղաքում թե՛ 2024թ., թե՛ 2025թ. ավտոկայանատեղիների վճարների թանկացումը: 12.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-12T15:52+0400
2025-12-12T15:52+0400
2025-12-12T16:00+0400
հայաստան
երևան
կարմիր գծեր
դատարան
թանկացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71110186_0:85:1600:985_1920x0_80_0_0_67e885b07a2891551b56e01fa4bcecdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Երևանի ավագանու բողոքը` վերահաստատելով, որ կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Վահե Գրիգորյանը:2025 թ. մայիսի 23-ին վարչական դատարանը որոշել էր անվավեր ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված, տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման մի շարք դրույթներ։ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ բողոքարկելու է այդ որոշումը։Հիշեցնենք` 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու նիստում ընդունվեց տեղական վճարների 2024 թ. դրույքաչափերը սահմանելու որոշումը, որով Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցը կայանելու համար 2024թ–ի հունվարի 1-ից սահմանվեցին նոր դրույքաչափեր` մինչև 13.5 անգամ ավելի թանկ (1 ժամը` 300, 1 օրը` 2000, 1 ամիսը` 24 000, 1 տարին` 160 000 դրամ)։Այս որոշման դեմ հայց էր ներկայացվել վարչական դատարան, որի վերաբերյալ որոշումը դատարանը հրապարակել էր 2024թ–ի դեկտեմբերի 19–ին միայն։ Եվ թեև դատարանն անվավեր էր ճանաչել «կարմիր գծերի» համար Երևանի ավագանու սահմանած նոր դրույքաչափերը, երևանյան կարմիր գծերում կայանողների համար դրույքաչափը չփոխվեց, քանի որ ավագանին դրույքաչափերը սահմանում է 1 տարվա համար, իսկ նախկինում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն անգամ դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում։
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71110186_89:0:1513:1068_1920x0_80_0_0_db8e212a1b91ad281447696ee69169e8.jpg
հայաստան, երևան, կարմիր գծեր, դատարան, թանկացում
հայաստան, երևան, կարմիր գծեր, դատարան, թանկացում
Երևանի ավագանու անդամները բողոքարկել էին Երևան քաղաքում թե՛ 2024թ., թե՛ 2025թ. ավտոկայանատեղիների վճարների թանկացումը: