«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել ՀՀ քաղաքացիների 16.5%-ը
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ քաղաքացիների 16.5%-ը հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ քվեարկելու պատրաստակամություն է հայտնել, եթե ԱԺ ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի։ Այս մասին հայտարարել է Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները։
Հարցվածների 16,5% -ը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, 7,2% -ը՝ «Մեր ձևով» շարժման, 6,8%-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4,5% -ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 3,8% -ը՝ ԴՈԿի(առաջնորդ Վարդան Ղուկասյան) 2,7% -ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 2,2% -ը՝ Հայաստանի Շնորհապետական կուսակցություն (Գուրգեն Սիմոնյան) , 1,5% -ը՝ «Միասնության թևեր» կուսակցության, 1,5% -ը՝ «Հանրապետություն» կուսակցության, 1,4% -ը՝ ՀՅԴ «Դաշնակցության», 1,2%-ը՝ Լուսավոր Հայաստան և 1,2%-ը՝ Հայ ազգային կոնգրեսի օգտին։
Նրա խոսքով` հարցվածների 2,4%-ը նշել է այլ կուսակցություններ, 10,6%-ը հրաժարվել է պատասխանել, 22,4%-ը դժվարացել է, իսկ 14,1%-ը պատասխանել է, որ չի պատրաստվում քվեարկել։
Հեռախոսային հարցմանը, որն անցկացվել է ՀՀ-ում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 5-ը, ընդգրկվել է 1001 հարցված։
Հաջորդ ԱԺ ընտրությունները Հայաստանում նախատեսված են 2026 թ.-ի հունիսին։