Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ հանդիպում են անցկացնում Աշխաբադում: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Պուտինի և Էրդողանի հանդիպումը տեղի է ունենում «Խաղաղություն և վստահություն» ֆորումի շրջանակներում։
Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերին Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ։ Նոյեմբերի վերջին նրանք հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելու Ուկրաինայի պատերազմը, այդ թվում՝ ամերիկյան «խաղաղության ծրագիրը»։