ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործը, որը վերաբերում է մանր եղջերավոր անասուններ արտահանելու համար միջնորդ հանդիսանալուն, ուղարկվել է դատարան:
Դատախազությունից 24News-ին փոխանցեցին, որ դատարան ուղարկված գործով պարզվել է, որ պատգամավորը 200 հազար դոլար է պահանջել առանց կարանտինի 150-200 հազար մանր եղջերավորներ արտահանելու միջնորդության և 23 հազար դոլար՝ դպրոցին պատկանող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:
24News-ը կապ հաստատեց նաև ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ լսելու իր տեսակետը կամ արդյոք համաձա՞յն է երևան եկած հանգամանքների հետ.
«Իհարկե, համաձայն չեմ, ես հիմա եթերի եմ մտնում․ էնտեղ խոսելու եմ, բայց եթե ձեզ հետաքրքիր է, կարող եք հետո զանգել, կպատասխանեմ»:
Մերի Մանուկյան
–00—ՅՄ