
Ռուսաստանը չի ստացել ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ վերանայված ծրագիրը, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն նախատեսում է շաբաթավերջին մտքերի փոխանակում իրականացնել Եվրոմիության և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։ Այս բանակցություններից հետո վերանայված փաստաթուղթը կներկայացվի Ռուսաստանին։
«Եվրոպայի և Ուկրաինայի հետ աշխատանքային բանակցություններից հետո նրանք պետք է մեզ ցույց տան փաստաթուղթը կամ փաստաթղթերը, և մենք պետք է տեսնենք, թե ինչ է կատարվել այս փաստաթղթերի հետ՝ այս շփումներից հետո»,- լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ ռուսական կողմին «կարող է շատ բան դուր չգալ» նոր ծրագրի մեջ։