
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հանդիպել են Աշխաբադում՝ Թուրքմենստանում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում։ Երկու ղեկավարները քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության արդյունավետ զարգացումը, այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։