Օդի ջերմաստիճանը կնվազի. Երևանում կլինի +3-5 աստիճան

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով  

Օդի ջերմաստիճանը կնվազի. Երևանում կլինի +3-5 աստիճան


ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․     Երևանում դեկտեմբերի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է թույլ անձրև և մառախուղ: Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։


Ըստ կենտրոնի հաղորդագրության, մարզերում դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-ին առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


Դեկտեմբերի 13-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։


Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ին աստիճանաբար կնվազի՝ գիշերը 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։


Leave a Comment