Կարևորը Լեոյի նշանակությունն է «Բարսելոնայի» համար. Ինիեստան՝ Մեսսիի մասին

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Անդրես Ինիեստան խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի և կատալոնական ակումբի համար նրա կարևորության մասին։

«Մեսսիի կարևորությունը «Բարսելոնայի» համար երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, թե ով է խաղում ակումբում կամ ինչպիսին են հանգամանքները։ Ես չգիտեմ՝ արդյոք մնացել է որևէ դժգոհություն, կամ արդյոք նա երբևէ կվերադառնա, կամ ինչ կարգավիճակով, բայց ամենակարևորն այն է, թե որքան շատ բան է նշանակում Լեոն «Բարսելոնայի» համար»,- Ինիեստայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Ֆուտբոլիստը խաղացել է կատալոնական ակումբի կազմում 2000-2021 թվականներին։ Արգենտինացին «Բարսելոնայի» պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 778 խաղում խփած 672 գոլով։ «Կապտանռնագույնների» կազմում խաղալիս Մեսսին յոթ անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։

Leave a Comment