Թուրքիան գոհունակությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին. Գյուլեր

«Գոհունակությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև դրական զարգացումներին», – այս մասին պետական TRT Haber-ի փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:

«Որպես Թուրքիա՝ մենք աջակցում ենք գործընթացը կայուն ձևով ավարտելու ջանքերին, որը կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների խաղաղությանը և բարգավաճմանը, և հայտարարում ենք, որ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել այս հարցում», – 2026 թվականի բյուջեի վերաբերյալ Ազգային մեծ ժողովում իր ելույթի ընթացքում նշել է թուրք նախարարը:

Ավելի վաղ գոհունակություն արտահայտելով օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների ու խաղաղություն կամքի համար՝ Գյուլերը հույս էր հայտնել, թե խաղաղության համաձայնագիրը արագ կստորագրվի։

Leave a Comment