Microsoft-ը լրացուցիչ 17.5 մլրդ դոլար կներդնի Հնդկաստանում

Ամերիկյան Microsoft Corp.-ը 2026-2029 թվականներին Հնդկաստանում կկատարի ևս 17.5 միլիարդ դոլարի ներդրում: Այս մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Սա ընկերության ամենամեծ ներդրումն է Ասիայում։ Գումարը կուղղվի ամպային և արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացմանը, մասնագետների պատրաստմանը և գործող ծրագրերի աջակցմանը։

Հունվարին Microsoft-ը հայտնել էր Հնդկաստանում 3 միլիարդ դոլար ներդնելու ծրագրերի մասին։ Նախատեսվում է, որ այդ միջոցները կծախսվեն հաջորդ տարեվերջին ընդառաջ։

IDram

2026 թվականի կեսերին ընկերությունը Հայդարաբադում կբացի տվյալների կենտրոն:

Microsoft-ը նաև նախատեսում է մինչև 2030 թվականը 20 միլիոն հնդիկի հիմնական ԱԲ-գիտելիքներ տալ։ Հունվարին նպատակը 10 միլիոն էր, որոնցից 5.6 միլիոնն արդեն անցել են պատրաստում։

Ընկերությունը հայտարարեց Հնդկաստանում հավելյալ ներդրումների մասին՝ իր գլխավոր գործադիր տնօրեն Սաթեյ Նադելլայի և Հնդաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումից հետո, որի ընթացքում նրանք քննարկել էին երկրի ԱԲ-ծրագրերը։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment