Հայաստանում 10001 քաղաքացու տրվել է հետևյալ հարցը՝
«Նոյեմբերի 19-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ–թուրքական սահմանը կբացվի միայն ՀՀ Սահմանադրության փոփոխությունից հետո։ Այնուհետև, նոյեմբերի 22- ին Մարզահամերգային համալիրում կայացած համագումում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թ․ընտրություններից հետո Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Հետևյալ դատողություններից ո՞րի հետ եք համաձայն»․
Պատասխաննեերը հետևյալն են․
ՀՀ-ին անհրաժեշտ է լիովին նոր սահմանադրություն – 7,3 %
Պետք է որոշ դրույթներ փոփոխել ՀՀ գործող սահմանադրության մեջ – 20,7 %
ՀՀ սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ – 57,1 %
Դժվարանում եմ պատասխանել – 14,9 %
Հարցումներն արվել են Նոյեմբերի 27-ից Դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային եղանակով, բոլոր մարզերից և Երևանից համամասնորեն ընտրելով պատահական հեռախոսահամարներ
Հարցման արդյունքները մամուլի ասուլիսում ներկայացրեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

