Դեռևս դատական նիստերի ընթացքում խափանման միջոցի քննարկման ժամանակ ես հայտարարեցի, որ ծավալուն քրեական գործի նյութեր են ներկայացրել, բայց որևիցե մի փաստական տվյալ չկա, որ այդ գործը կապ ու առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արմեն Ֆերոյանը։
«Այդ գործի մեջ տարատեսակ ընկերությունների անուններ կարող եք տեսնել, տարատեսակ անձանց անուններ կարող եք տեսնել, բայց փաստական հիմք ու հիմնավորվածություն, որ գործը կապ ու առնչություն ունի Սամվել Կարապետյանի հետ՝ զրոյական է: Իրականում գործ ունենք բացարձակապես քաղաքական հետապնդման հետ։ Քննչական մարմինն ի սկզբանե օրենսդրորեն նախատեսված միայն մեղադրող մարմին չէ, քննչական մարմինը նաև անձի անմեղություն հիմնավորող, ապացույցներ ձեռք բերող կառույց է, բայց այս քրեական գործը այն բացառիկ գործերից մեկն է, որտեղ պաշտպանական կողմը թերևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան, հիմնավորել ու ապացուցել, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու և մեղադրական թեքումով ապացույցներ»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։