Ինձ Ռուսաստանի շահերը սպասարկելու մեջ անհիմն մեղադրողները կա՛մ քաղաքականապես անգրագետ են, կա՛մ ուրիշների ձեռքում գործիք, կա՛մ գիտակցաբար ծառայում են օտար օրակարգերի՝ Հայաստանի դեմ։
Ուսումնասիրելով մեր անցյալը, սթափ գնահատելով ներկան և գիտակցելով ապագայի լրջագույն վտանգները՝ հստակ հայտարարում եմ․ հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար ունեն անփոխարինելի ռազմավարական նշանակություն։
Հայե՛ր ջան,
Ես երբեք չեմ պաշտպանել և չեմ պաշտպանի որևէ այլ պետության շահեր՝ այդ թվում նաև Ռուսաստանի։
Իմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է։