Մայր Աթոռ, ՀԷՑ, Ադրբեջանի կողմից հետախուզում․ ի՞նչը դարձավ Սամվել Կարապետյանի կալանքի պատճառ

12 Դեկտեմբերի, 2025

Իրավաբանները և փաստաբանները մշտապես հենվում են իրավունքի և օրենքի վրա, բայց Սամվել Կարապետյանի գործում այդ հենարանները չկան։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

«Ապօրինի կալանքը տևում է արդեն 177 օր: Սամվել Կարապետյանի գործով Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ պայմանները առկա չեն: Սամվել Կարապետյանի գործով իրավունք, օրենք ընդհանրապես չի գործում: Սամվել Կարապետյանի գործով հստակ առկա է վճռական իրավունքի և օրենքի ոչնչացման վարքագիծ: Ես Ես սա մեծ ցավով եմ ասում:Պարզապես կարելի է վերցնել քրեական դատավարության օրենսգիրքը, նշել Սամվել Կարապետյան անունը և փակել քրեական դատավարության օրենսգիրքը, որովհետև այն չի գործում, այն չի գործում 177 օր շարունակ»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment