Արմավիր Քարակերտ գյուղում ապրող մարդկանց վախը չի հաղթահարվում արդեն գրեթե 5 ամիս: Հուլիսին մասնակի փլուզված բազմաբնակարան շենքի բնակիչները անմարդկային պայմաններն են ցուցադրել մեր տեսախցիկին: Նրանց խնդրի մասին տեղյակ են համայքնապետարանում և մարզպետարանում. խոստանում են հաջորդ տարի լուծել վերանորոգման հարցերը: