38-ամյա Ջեյմի Վարդին՝ Ա սերիայի ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կրեմոնեզեի» անգլիացի հարձակվող Ջեյմի Վարդին ճանաչվել է Իտալիայի Ա սերիայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է առաջնության մամուլի ծառայությունը։

Անցյալ ամիս «Կրեմոնեզեն» 3 խաղում կրել է նույնքան պարտություն, իսկ 38-ամյա Վարդին դարձել է 1 գոլի հեղինակ։

Քվեարկության արդյունքում անգլիացին առաջ է անցել Մայք Մենյանից («Միլան»), Լաուտարո Մարտինեսից («Ինտեր»), Դավիդ Ներեսից («Նապոլի»), Լեո Էստիգորից («Ջենոա») և Նիկոլո Ձանիոլոյից («Ուդինեզե»)։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ջեյմի Վարդին 10 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։

Leave a Comment