Այնտրախտի երկրպագուները ջարդուփշուր են արել Կամպ Նոուն. Բարսելոնան դիմում է ՈւԵՖԱ

Mundo Deportivo-ն հայտնում է, որ «Բարսելոնան» պատրաստվում է պաշտոնական բողոք ներկայացնել ՈւԵՖԱ՝ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի «Այնտրախտի» դեմ կայացած խաղից հետո (2:1):

Հանդիպման ընթացքում գերմանական ակումբի երկրպագուները վանդալիզմի են ենթարկել վերակառուցված «Կամպ Նոու» մարզադաշտի հյուրընկալվողների հատվածը։ Նրանք պոկել են նստատեղերը, ջարդել տրիբունայի արգելապատնեշներն ու սանհանգույցները։ Բացի այդ, ֆանատները մոտ յոթ ճայթրուկ են վառել և տարբեր իրեր նետել կատալոնացի երկրպագուների ուղղությամբ։

Անկարգությունների պատճառով տեղացի երկրպագուներից շատերը ստիպված են եղել ժամանակից շուտ լքել մարզադաշտը։ Ոստիկանությունը միջամտել է և հեռացրել կարգազանցներին։

«Բարսելոնան» արդեն ՈւԵՖԱ-ին է ներկայացրել հասցված վնասների մասին զեկույցը և մտադիր է հասնել նյութական փոխհատուցման։

Leave a Comment