53 հոգանոց քննչական խումբը զբաղվում է ոչ թե էական քննչական գործողություններով, այլ փորձագետների վրա ճնշում կիրառելով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Արշակ Վարդանյանը։
«Պաշտպանական կողմը դիմել էր լեզվաբանության և հոգեբանության բնագավառի փորձագետների, որոնք վերլուծել էին Սամվել Կարապետյանի խոսքը, ժեստերը, միմիկան։ Փորձագետները միանշանակ պնդում են, որ նրա ելույթում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկար»,- ասել է Վարդանյանը։
Փաստաբանը հայտնել է, որ երեկ խուզարկություն է կատարվել լեզվաբանական բնագավառի փորձագետներից մեկի բնակարանում, և զարմանալի է նաև, որ դատարանը արտոնել է նման միջնորդությունը։
Նրա խոսքով՝ առանձնապես արդարադատություն, օբյեկտիվություն ակնկալելը դժվար է։