Ինչ է խոստովանել Սամվել Կարապետյանի գործով քննչական խմբի ղեկավարը. փաստաբանի բացահայտումը

https://arm.sputniknews.ru/20251212/inch-e-khvostvovanel-samvel-karapetjani-gvortsvov-qnnchakan-khmbi-ghekavary-pastabani-bacahajtumy–96814342.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0c/96813504_84:0:1417:1000_1920x0_80_0_0_d8616fa413d657f7e43414d4cd6ef2d6.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սամվել կարապետյան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հաշվեքննիչ պալատ, արմեն ֆերոյան

սամվել կարապետյան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հաշվեքննիչ պալատ, արմեն ֆերոյան

Բաժանորդագրվել

Քննչական մարմինն օրենսդրորեն միայն մեղադրող մարմին չէ, այլև անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ ձեռք բերող կառույց է։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյան գործով քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը խոստովանել է, որ տարբեր մարդկանց չեն հարցաքննում այն մտավախությամբ, թե ցուցմունքը կարող է հօգուտ Կարապետյանի լինել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պաշտպանական խմբի Արմեն Ֆերոյանը։

Նա շեշտեց՝ քննչական մարմինն օրենսդրորեն միայն մեղադրող մարմին չէ, այլև անձի անմեղությունը հիմնավորող ապացույցներ ձեռք բերող կառույց, սակայն դա չի արվում։

«Սա այն բացառիկ քրեական գործերից մեկն է, որի պաշտպանական կողմը դեռևս կարողացել է պաշտոնապես հասնել նրան ու հիմնավորել, ապացուցել, որ վարույթ իրականացնող մարմինը ձեռք է բերում բացառապես շինծու և մեղադրական թեքումով ապացույցներ։ Ու այն հարցադրմանը, թե այս կամ այն մարդուն ինչու չեք հարցաքննել, մեզ տրվող պատասխանը շատ ուղիղ է և դիպուկ` չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ էդ մարդը, հնարավոր է, հօգուտ ձեզ է ցուցմունք տալու։ Այդ հայտարարությունն արել է հենց քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը»,- նշեց Ֆերոյանը։

Փաստաբանը շեշտեց` դա դուրս է վերջինիս լիազորությունների սահմանից, և նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն չունի։

Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։

Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Leave a Comment