Հայաստանում կան քաղբանտարկյալներ, իսկ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ․ ի՞նչ է պարզել Gallup-ի հարցումը

Հարցված քաղաքացիների 61,1 տոկոսը պնդել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է  Gallup ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը։

Այդ 61,1 տոկոսի մեծ մասը՝ 64,9 տոկոսը, Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում։ 36,2 տոկոսը քաղբանտարկյալ է համարում Բագրատ սրբազանին, 33 տոկոսը՝ Միքայել սրբազանին։ 

Gallup-ի իրականացրած հարցումների արդյունքում քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել ՀՀ սահմանադրության փոփոխությանը։ 57,1 տոկոսը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։

Հարցվածները պնդել են, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են արտաքին թելադրանքով։

Leave a Comment