Հարցմանը մասնակցած քաղաքացիների 63.3%-ը հավանություն է տալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Գելափ Ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով նոյեմբերի 27–ից մինչև դեկտեմբերի 5 ժամանակահատվածի սոցիոլոգիական հարցումների պատասխանը։
«14.4%-ը ավելի շատ հավանություն է տալիս եկեղեցուն։ Գեղեցիկ համադրություն է ստացվում՝ 77.7%»,– ներկայացրեց Նավասարդյանը։