Փոխվարչապետ Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի հետ քննարկել են Հայաստան նավթամթերքի արտահանման հարցը. ԶԼՄ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հաստատում է՝ Ադրբեջանի փոխվարչապետի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

Լրատվամիջոցի հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք Երևանն ու Բաքուն արդեն պայմանավորվել են Ադրբեջանից վառելիքի ներկրման շուրջ, փոխվարչապետը պատասխանել է. «Այո, քննարկումներ եղել են, համագործակցության հնարավորություններ կան»:

Նա նաև նշել է, որ վառելիքի հետ կապված հետագա ընթացքն արդեն մասնավոր արտահանողների և ներկրողների համագործակցության տիրույթում է, իսկ հնարավոր գործարքների պայմանները լինելու են շուկայական:

Leave a Comment